Ռուսական ուժերի ռմբակոծության արդյունքում Դոնեցկի մարզի Սվյատոհիրսկի լավրայում հրդեհ է բռնկվել

18:04, 04.06.2022

Ռուսական ուժերի ռմբակոծության արդյունքում Դոնեցկի մարզի Սվյատոհիրսկի լավրայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հենվելով ուկրաինական ուղղափառ եկեղեցու վրա։

Սոցցանցերում տարածվում են այրվող վանքի լուսանկարները։

«Եվս մեկ հանցագործություն, որը կատարել են ռուս բարբարոսները, որոնց համար սրբություն գոյություն չունի»,- «Facebook»-ում գրել է Ուկրաինայի բանակի սպա Յուրի Կոչևենկոն։

Վանքը գտնվում է Սլովյանսկ քաղաքի մոտ՝ Հյուսիսային Դոնեցկ գետի ափին։ Ինչպես հաղորդում է «BBC»-ն, ռուսական ուժերը բազմիցս փորձել են անցնել գետը՝ պաշարելու ուկրաինական ստորաբաժանումները:

Ըստ առկա տեղեկությունների՝ վանքը գտնվում է Ռուսաստանի պատրիարքարանի ենթակայության տակ։

Նմանատիպ