Ռուսական ուժերը հրթիռակոծել են Նիկոլաևի թաղամասերից մեկը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են

17:36, 04.06.2022

Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի թաղամասերից մեկը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։

Այդ մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, «Telegram»-ով հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։

Նա ասաց, որ գնդակոծության հետևանքով 2 մարդ զոհվել է տեղում, իսկ երրորդը մահացել է մինչ հիվանդանոց տեղափոխվելը։

Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պետական ​​սահմանային ծառայությանը, հայտնում են, որ օկուպանտները ռմբակոծել են Սումիի սահմանային գոտին՝ օգտագործելով ավիացիան։

Նմանատիպ