Ռուսական ուժերը հրթիռակոծել են Կիևը

10:59, 05.06.2022

Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հրթիռային հարձակումներն իրականացվել են Դառնիցկի և Դնեպրովսկի շրջաններում։ Ռմբակոծվել են քաղաքային ենթակառուցվածքները։

Ինչպես գրում է Կլիչկոն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, հրթիռակոծության հետևանքով ոչ ոք չի զոհվել, վիրավորներից մեկը հոսպիտալացված է։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։

Նմանատիպ