Ռուսական ուժերը հատել են պետական սահմանը Կիևի մարզում. Ուկրաինայի պետական սահմանային ծառայություն
Ռուսական ուժերը խախտել են պետական սահմանը Կիևի շրջանում: Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։ Գերատեսչությունում նշում են, որ հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել «Վիլչա» անցակետից։
Սահմանապահ ստորաբաժանումները վերաբաշխվում են պահեստային դիրքեր և գործում են ուկրաինական բանակի և ազգային գվարդիայի հետ համագործակցությամբ։
Կիևի մարզը սահմանակից է Բելառուսի տարածքին։