Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը, ինչի պատճառով Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է բարձրացրել և ցամաքային ուժերը բերել պատրաստվածության վիճակի
Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը, ինչի պատճառով Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է բարձրացրել, իսկ ցամաքային ուժերը բերել պատրաստվածության վիճակի։
Տեղեկատվությունը «Բի-բի-սի»-ն տարածում է՝ հենվելով Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության վրա։
Լեհաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերի Mi-8 տիպի ուղղաթիռը Բրանևո քաղաքից հյուսիս ներխուժել է Լեհաստանի օդային տարածք մոտ 300 մետր խորությամբ և այնտեղ գտնվել 42 վայրկյան։
«Միջադեպի բնույթը վկայում է, որ Ռուսաստանը դարձյալ ստուգում է մեր հակաօդային պաշտպանության պատրաստվածությունը։ Լեհաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերի անձնակազմերը շուրջօրյա ռեժիմով հետևում են օդային տարածքին և մնում մշտական պատրաստվածության վիճակում, որպեսզի ապահովեն Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ։