Ռուսական պատվիրակության ղեկավարն ասում է, որ բանակցությունների առանցքային կետն իսկապես չեզոք կարգավիճակն է և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը

21:07, 18.03.2022

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասում է, որ բանակցությունների առանցքային կետն իրոք չեզոք կարգավիճակն է և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցերը։

«Չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցման հարցը իսկապես բանակցությունների առանցքային կետն է, սա այն կետն է, որի վերաբերյալ կողմերը՝ Կիևը, հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները։ Հետո սկսվում են նրբերանգները: Նյուանսները կապված են անվտանգության երաշխիքների հետ, որոնք Ուկրաինան ստանում է ի հավելումն եղածի, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դեպքում»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է Վլադիմիր Մեդինսկին։

Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, Մեդինսկին ասում է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները մոտ են «ճանապարհի կեսին»:

Նմանատիպ