Ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են Դոնեցկի մարզի Ժելանոե և Օրլովկա բնակավայրերը
Ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են Դոնեցկի մարզի Ժելանոե և Օրլովկա բնակավայրերը։ Deep State» մոնիտորինգի նախագծի համաձայն՝ ռուս զինվորականները առաջ են շարժվել Նյու Յորքի, Նիկոլաևկիի, Ժուրավկիի և Կրասնոգորովկիի ուղղությամբ։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ ռուսական օկուպացիոն բանակի հիմնական ջանքերը կենտրոնացած են Պոկրովսկու ուղղությամբ։
Ըստ «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի»՝ ռուսական բանակը փոքր առաջխաղացում ունի Պոկրովկսիի մոտ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ առաջնագծում 153 ռազմական բախում է տեղի ունեցել։