Ռուսական օդուժը ավիահարված է հասցրել Զապորոժիեին, զոհվել է հինգ մարդ
Ռուսական ուժերը անցած գիշեր օդային հարված են հասցրել Զապորոժժիե քաղաքին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս ութը վիրավորվել են։
Այս մասին տեղեկացրել է Զապորոժժիեի տարածաշրջանային պետական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։
Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում վնասվել են բնակելի տներ, խանութ և գյուղատնտեսական շուկա։
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ճակատային գծում արձանագրվել է 161 մարտական բախում։ Ռուսական զորքերը հիմնական հարվածային գործողությունները կենտրոնացրել են Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ են մղել 56 հարձակում։
Գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական կողմը կորցրել է 1 050 զինծառայող։
Նույն աղբյուրի համաձայն՝ պատերազմի սկզբից մինչ օրս Ռուսաստանի մարդկային կորուստները գերազանցել են 1 163 000 զինծառայող։