Ռուսական մեդիայի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դուման ընդունել է օրենք, որը «օտարերկրյա գործակալներ» է ճանաչում այն անձանց, ովքեր համագործակցում են այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, որոնց անդամ Ռուսաստանը չէ

21:39, 08.04.2025

Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է «օտարերկրյա գործակալների» ճանաչել այն անձանց, ովքեր համագործակցում են այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնց անդամ չէ Ռուսաստանը։

Մասնավորապես, ռուսական մեդիայի տվյալներով, օրենքը «օտարերկրյա գործակալ» է համարում այն անձին, ով նպաստում է օտարերկրյա կառույցների կամ միջազգային կազմակերպությունների որոշումների իրագործմանը, եթե դրանք ուղղված են Ռուսաստանի «անվտանգության դեմ»։

Բացի այդ, ըստ հաղորդման, օտարերկրյա գործակալներ կարող են ճանաչվել նաև այն անձինք, ովքեր ներգրավում են երրորդ անձանց՝ Ռուսաստանի դեմ օգտագործման նպատակով ռազմական-տեխնիկական գործունեության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման մեջ։

Ինչպես նշում է ռուսական մամուլը, «օտարերկրյա գործակալները» չեն կարող աշխատել կրթության ոլորտում։ Նրանց նաև արգելվում է ղեկավարել պետական կորպորացիաներ և ստանալ տեղական բյուջեից ֆինանսական աջակցություն։

Նմանատիպ