Ռուսական մամուլը գրում է Կեմերովոյի առևտրական կենտրոնում հրդեհի կանխամտածված առաջացման մասին
Ռուսական մամուլը գրում է Կեմերովոյի առևտրական կենտրոնում հրդեհի կանխամտածված առաջացման մասին

Կեմերովոյի առևտրական կենտրոնում հրդեհը հավանաբար առաջացրել են կանխամտածված,-լրատվությունն այս մասին տարածել է «Տասս» գործակալությունը, հենվելով անանուն աղբյուրին:

Գործակալության լրատվությամբ, հրդեհը առաջացել է մանկական զվարճանքի համալիրում, պորոլոնի նյութերից պատրասված խաղալիքների ավազանում:

Աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ հնարավոր է հրդեհի պատճառը լիներ դրսից ներս բերված հրդեհի աղբյուրը: Այս լրատվությունը հաստատվում է նաև ականատեսների ցուցմունքներով:

Կեմերովոյի առևտրական կենտրոնում հրդեհը առաջացել էր մարտի 25-ին, ընդհանուր առմամբ մահացել է 64 մարդ, մեծամասնությունը երեխաներ էին: Պատահարի կապակցությամբ, Ռուսաստանում մարտի 28-ը հայտարարվել է սգո օր: