Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայում Կրոկուսի քաղաքապետարանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը գերազանցել է 60-ը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայում Կրոկուսի քաղաքապետարանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը գերազանցել է 60-ը

Մոսկվայի համերգասրահում՝ «Crocus City Hall»-ում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածների թիվն գերազանցել է 60-ը։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

Իշխանությունների տվյալներով՝ հոսպիտալացված է 115 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Մոտ 60 տուժածների վիճակը ծանր է։

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տուժածներին ապաքինում է մաղթել և շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին։

Փոխվարչապետի խոսքով՝ հետաքննության ընթացքի մասին նախագահին տեղեկացնում են ներքին գործերի նախարարը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ու Քննչական կոմիտեի, ինչպես նաև Ազգային գվարդիայի ղեկավարները։

Մի քանի զինված անձինք ներխուժել են Մոսկվայի «Crocus City Hall» և կրակ բացել համերգի մասնակիցների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։