Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովում

14:15, 02.08.2023

Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովում,- այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

«Օվկիանոսի վահան 2023» կոչվող զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 30 ռազմանավ ու նավակ, 30 ինքնաթիռ և վեց հազար զինվորական։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ռազմական պատրաստության շրջանակներում Բալթիկ ծովի տարածքում կանցկացվեն ավելի քան 200 մարտական ​​զորավարժություններ, այդ թվում՝ զենքի գործնական կիրառում։

Նմանատիպ