Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական բանակը զորքերը վերատեղակայում է Խերսոնի շրջանում, սակայն ավելի ուշ չեղարկել են այդ տեղեկությունը
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական բանակը զորքերը վերատեղակայում է Խերսոնի շրջանում, սակայն ավելի ուշ չեղարկել են այդ տեղեկությունը։
«Իրավիճակը գնահատելուց հետո «Դենպրի» խմբավորման ղեկավարությունը որոշել է ռազմական ուժերը տեղափոխել առավել բարենպաստ դիրքեր՝ Դնեպրից արևելք»,- ասվում է «Ռիա Նովոստի»-ի տեղեկության մեջ, որը նա տարածել է՝ հիմնվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության վրա:
Ինչպես գրում էին ռուսական պետական լրատվամիջոցները, վերախմբավորվելուց հետո «Դնեպր» խմբավորումը կազատի իր ուժերի մի մասին, որը կներգրավվի այլ ուղղություններով շարունակվող հարձակումներին։
Ավելի ուշ «Ռիա Նովոստին» չեղարկել է նշված տեղեկությունը։
Տեղեկության համար, մեկ տարի առաջ ռուսական բանակը հարկադրված էր նահանջել Խերսոնից և սկսել պաշտպանական դիրքեր ստեղծել Դնեպրի ձախ (արևելյան) ափին։
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ուկրաինացի զինվորականները փորձում են նոր դիրքեր ամրապնդել Դնեպր գետի ձախ ափին։ Ինչպես հաղորդում է «BBC»-ն, ուկրաինացի զինվորականները գրավել են Կրինիկ գյուղը և ծանր տեխնիկա տեղափոխել այնտեղ։