Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի պաշտպանության ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 180 անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում

11:17, 18.06.2026

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 180 անօդաչու թռչող սարքեր,- հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Հարձակումը հրդեհ է առաջացրել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձը վերջին երկու տարիների ընթացքում ամենամեծն էր։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայի մարզի վրա զանգվածային հարձակման ժամանակ մի քանի անօդաչու թռչող սարքեր հասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարան։

«ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել զանգվածային հարձակումը։ Մի քանի անօդաչու թռչող սարքեր կարողացել են հասնել Մոսկվայի նավթավերամշակման գործարան», – ասել է Մոսկվայի քաղաքապետը։

Ըստ նրա՝ անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում, որտեղ նկատվել են աննշան վնասներ։ Վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։

Ըստ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի՝ մեկ կին վիրավորվել է, երբ անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մասնավոր տան տանիքին։ Վնասվել են նաև մարզասրահը և Լյուբերցի արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտը։ Հրդեհվել է «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել։

Ռոստովի մարզում տեղի ունեցած զանգվածային հարձակման հետևանքով զոհ է գրանցվել։ Գուկովո քաղաքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Մարզի նահանգապետ Յուրի Սլուսարի խոսքով՝ Ռոստովի հինգ մարզերում խոցվել է 60 անօդաչու թռչող սարք։

Ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։

Նմանատիպ