Ռուսական լրատվամիջոցներ. Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ Ուկրաինայի հարցի շուրջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Ուկրաինայի հարցով։ Այս մասին ռուսական պետական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից՝ սեփական աղբյուրների միջոցով։
«Հեռախոսազրույցը կայացել է այսօր՝ օգոստոսի 7-ին։ Քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացիկ իրավիճակը», – հայտնել է աղբյուրը ռուսական գործակալությանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կայացել են Թուրքիայում՝ 2025 թվականի մայիսին։ Հանդիպումները շարունակվել են հունիսի 2-ին, որտեղ կողմերը համաձայնության են եկել հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ ռազմագերիների փոխանակումը։