Ռուսական լրատվամիջոցներ - Ադիգեյի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու ժամանակ ռուսական հրթիռը հարվածել է բնակելի շենքի, վիրավորվել է 11 մարդ
Ռուսական լրատվամիջոցներ - Ադիգեյի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու ժամանակ ռուսական հրթիռը հարվածել է բնակելի շենքի, վիրավորվել է 11 մարդ

Ադիգեյի Հանրապետությունում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետ մղելու ժամանակ ՀՕՊ համակարգից արձակված հրթիռը հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 11 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ։

Դեպքը տեղի է ունեցել Թախտամուկայսկի շրջանում, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն։ Դեպքի վայրում մոբիլիզացված են արտակարգ ծառայություններ։