Ռուսական կողմի տվյալներով՝ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայանալիք բանակցությունները հետաձգվել են մինչև մինչև օրվա երկրորդ կես

13:59, 15.05.2025

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում նախատեսված բանակցությունները հետաձգվել են մինչև կեսօր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է՝ տեղում իրավիճակի փոփոխության պատճառով։

Զախարովան ասել է, որ Եվրոպայի գործողությունները թույլ չեն տալիս պահանջել մասնակցություն Ուկրաինայի հարցի շուրջ բանակցություններին։

Նրա խոսքով՝ այսպես կոչված «Կամավորների կոալիցիա»-ն եվրոպական պատերազմական կուսակցությունների առաջնորդների կոալիցիա է, որը շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության սրմամբ։

Նմանատիպ