Ռուսական կողմի պատասխանը դեռևս ունի ՝ «բարև-բարև ձեզ» նշանակություն. Նուկրի Քանթարիա
Խորհրդարանական մեծամասնության անդամ Նուկրի Քանթարիան գտնում է, որ Վրաստանի վարչապետի հայտարարության կապակցությամբ, ռուսական կողմի պատասխանը դեռևս ունի ՝ բարև-բարև ձեզ նշանակություն: Նրա խոսքերով, ոչ ոք չպետք է ունենար սպասում, որ այս նամակը կլուծեր բոլոր հիմնախնդիրները:
«Ցինիզմը այստեղ կապ չունի, ով սպասում էր, որ Ռուսաստանից կստանայինք գործուն առաջարկություններ, ապա դա այդպես չէ: Դեռևս մենք ունենք՝ բարև-բարև ձեզ սկզբունք: Նշեմ, որ սա էլ չունեինք մինչ այս, սա է այս փուլում և հույս ունեմ, որ ապագայում կարվեն կոնկրետ քայլեր: Ոչ ոք չպետք է ունենար սպասում, որ այս նամակը կլուծեր բոլոր հիմնախնդիրները: Ցանկանում եմ ավելացնել, որ վարչապետը իր նամակում մեկ անգամ ևս հստակ նշել է, որ վրացական կողմը չի գնա սանդրանքների»,-ասել է Քանթարիան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Գիորգի Կվիրիկաշվիլիի մարտի 9-ի ուղերձին պատասխանել է երեկ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մոսկվայում դրական են գնահատել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը: