Քանթարիան՝ Կվիրիկաշվիլուն. Բազմաթիվ թշնամիներ ունեք, իսկ դա խոսում է այն մասին, որ ճիշտ եք անում գործը
Քանթարիան՝ Կվիրիկաշվիլուն. Բազմաթիվ թշնամիներ ունեք, իսկ դա խոսում է այն մասին, որ ճիշտ եք անում գործը

Վստահ եմ, այժմ, այս կառուցվածքային միավորումից հետո, սկսվում է շատ կարևոր փուլ,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Նուկրի Քանթարիան, խորհրդարանի արտահերթ նիստին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու ելույթից հետո:

«Երբ զբաղեցրեցիք պաշտոն, չէր երևում, որ թշնամիներ ունեք: Այժմ նրանք արդեն երևում են և լցված են թույնով, որը խոսում է այն մասին, որ ճիշտ եք անում Ձեր գործը և վստահ եմ, որ այդ թույնը հենց իրենք էլ կմարսեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ներկայացված զեկույցի համար: Եթե չեմ սխալվում, արդեն հինգերորդ անգամ վստահություն հայտնում կառավարությանը և ցանկանում եմ ասել, որ ամեն վստահությունից հետո սկսվում է որոշակի փուլ: Վստահ եմ, այժմ, այս կառուցվածքային միավորումից հետո, սկսվելու է շատ կարևոր փուլ: Իմ ապրած կյանքի տարիներից ելնելով կարող եմ ասել, որ Դուք իրոք շատ լավ վարչապետ եք»,- նշել է Քանթարիան: