Ռուսական քարոզի տեսանկյունից, Վրաստանը այնպիսի իրավիճակում չէ, ինչպիսի իրավիճակում են՝ Մոլդովան, ՈՒկրաինան և բալթյան երկրները. Յան Կելի
Ռուսական քարոզի տեսանկյունից, Վրաստանը այնպիսի իրավիճակում չէ, ինչպիսի իրավիճակում են՝ Մոլդովան, ՈՒկրաինան և բալթյան երկրները, քանզի այնտեղ ռուսալեզու բնակչությունը ավելի մեծ է,-այս մասին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելին հայտարարել է «ֆեյսբուք» տեսակոնֆերանսի ժամանակ:
Դեսպանի հայտարարությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսը տրամադրել է որոշակի գումար ռուսական քարոզի դեմ պայքարելու համար:
«Գտնում եմ, որ բոլոր եվրաատլանտյան երկրները, իհարկ է Վրաստանը, ՈՒկրաինան և Մոլդովան նույնպես ընդգրկված են այդ երկրների ցանկում, պայքարում են ռուսական քարոզի դեմ, որը փորձում է թուլացնել մեր համակարգը:
Մենք Միացյալ Նահանգներում աշխատում ենք այդ քարոզի դեմ պայքարի մեխանիզմների մշակման վրա: Վրաստանը այնպիսի իրավիճակում չէ, ինչպիսի իրավիճակում են՝ Մոլդովան, ՈՒկրաինան և բալթյան երկրները, քանզի այնտեղ ռուսալեզու բնակչությունը ավելի մեծ է: Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը տրամադրել է որոշակի գումար ռուսական քարոզի դեմ պայքարելու համար:
Ռուսական քարոզի հիմնական նպատակն է վրաց բնակչության հուսահատությունը, ինչպես նաև ստիպում է հրաժարվել եվրաինտեգրումից»,-հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan