Ռուսական իմպերիալիզմի և օկուպացիայի դեմ պայքարում մեր մամուլը չպետք է նմանվի հիստերիկ ռուսական մամուլին. Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում արված հայտարարությանը և հայտարարել, որ այժմ «էպաթաժը և հիստերիան» մեր գործը ավելի են փչացնելու:
«Ռուսական իմպերիալիզմի և օկուպացիայի դեմ պայքարում մեր մամուլը չպետք է նմանվի հիստերիկ ռուսական մամուլին:
Արդարությունը մեր կողմն է և այդ ճշմարտությունը պետք է փոխանցվի ցիվիլ ձևով:
էպաթաժը և հիստերիան մեր գործը ավելի են փչացնելու»,-ասված է հայտարարության մեջ, որը Միխեիլ Սաակաշվիլին տարածել է ֆեյսբուքով: