Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա՝ որպես պատճառ նշելով տուրբինի անսարքությունը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա՝ որպես պատճառ նշելով տուրբինի անսարքությունը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա՝ որպես պատճառ նշելով տուրբինի անսարքությունը։ Ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակել են ռուսական լրատվամիջոցները, նշվում է, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում կոմպրեսորային կայանի գազի գեներատորի բլոկում նավթի արտահոսք է հայտնաբերվել։

«Բնապահպանական, տեխնիկական և միջուկային վերահսկողության դաշնային գրասենյակից նախազգուշացում է ստացվել, որ հայտնաբերված վնասը թույլ չի տալիս գազատուրբինային շարժիչի անվտանգ շահագործումը։ Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ և դադարեցնել գազի կոմպրեսորային trent60-ի շահագործումը»,- ասված է «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունից հայտնում են, որ «Գազպրոմն» արդեն նամակ է ուղարկել «Siemens Energy AG»-ի գործադիր տնօրեն Քրիստիան Բրուչին՝ հայտնաբերված թերությունները վերացնելու անհրաժեշտության մասին։