Ռուսական բանակի կողմից Զապորոժիեի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է տասը մարդ, վնասվել են բնակելի շենքեր, համալսարանի շենք և ձեռնարկություններ

14:27, 07.07.2025

Ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով ռմբակոծում է Ուկրաինայի Զապորոժիե քաղաքը, տեղեկություններ են տարածվում վիրավորների մասին։

Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ մինչ այժմ վիրավորվել է 10 մարդ, բայց հարձակումը դեռ շարունակվում է: Իվան Ֆեդորովի խոսքով՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, համալսարանի շենք և մարզկենտրոնի ձեռնարկություններ։

Տեղական պարեկային ոստիկանությունը նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով երթևեկությունը սահմանափակվել է։

Զապորոժիեի մարզը հարձակման է ենթարկվել նաև հուլիսի 6-ի երեկոյան, որի հետևանքով վնասվել են ֆերմաներում գտնվող պահեստներ և գյուղատնտեսական տեխնիկա: Մասնավոր ձեռնարկության շենքը նույնպես մասամբ ավերվել է։

Նմանատիպ