Ռուսական բանակը ռմբակոծել է Ուկրաինայի Դոնեցկի, Օդեսայի, Խերսոնի և Պոլտավայի մարզերը
Ռուսական բանակը հրետակոծել է Ուկրաինայի Դոնեցկի, Օդեսայի, Խերսոնի և Պոլտավայի մարզերը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսական բանակը կրակ է բացել Խերսոնի սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի թաղամասերի վրա, որտեղ վնասվել են երկու շենք և 14 մասնավոր տուն։ Հրետակոծության հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական օկուպացիոն ուժերը կրկին զանգվածային և համակցված հարձակում են սկսել Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքի վրա։ Կրեմենչուկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների և բաց տարածքների վրա ուղիղ հարվածներ են գրանցվել։ Օդեսայում լսվել են ուժեղ պայթյուններ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են Օդեսայի ուղղությամբ ռուսական անօդաչու թռչող սարքերի շարժման մասին։
Ըստ Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի՝ վերջին 24 ժամվա ընթացքում պաշտպանական ուժերը չեզոքացրել են ևս 1060 ռուս զինվորի և 116 թշնամու մեքենա և տանկեր։ Ըստ ուկրաինական «Խորը պետություն» վերլուծական նախագծի՝ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ առաջխաղացումներ կատարել ռազմաճակատի երկայնքով, և վերջին 24 ժամվա ընթացքում նրանք առաջխաղացում են ունեցել Դոնեցկի մարզի երեք բնակավայրերի մոտ։