Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Չեռնիգովում մարդասիրական ականազերծման առաքելությանը

17:50, 04.09.2025

Չեռնիգովում Ռուսաստանի բանակը հրթիռային հարված է հասցրել ականազերծմամբ զբաղվող հումանիտար առաքելության աշխատակիցների վրա։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Տեղեկությունը հայտնում է Չեռնիգովի ռազմական քաղաքային վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին։

Նրա խոսքով՝ հրթիռը ընկել է Չեռնիգովի մեկ անցակետի մոտ, որտեղ ականազերծման առաքելության աշխատակիցները իրականացնում էին աշխատանքներ։

Նմանատիպ