Ռուսական ДДТ ռոք խումբը օգոստոսի 25-ին համերգ կանցկացնի Քոբուլեթիում

Քոբուլեթիում, օգոստոսի 25-ին բաց երկնքի տալ համերգ կանցկացնի ռուսական ДДТ ռոք խումբը:

ДДТ-ն այս տարի Kobuleti Ozone Fest փառատոնին հրավիրված է պատվավոր հյուրի կարգավիճակով: Տեղեկությունն այս մասին տարածում է Աջարիայի տուրիզմի դեպարտամենտը:

Վրացական խմբերից փառատոնին նվագելու են «Soft Eject»-ը և «Մծվանե օթախի»-ն (Կանաչ սենյակ):

Հատկանշական է, որ ДДТ-ի մենակատար Յուրի Շևչուկը խիստ դատապարտում է Կրեմլին և բազմաթիվ ելույթներում նշում, որ քաղաքականությունը, որը Կրեմլը վարում է Վրաստանում և Ուկրաինայում, իր անձնական ողբերգությունն է:

ДДТ-ն Վրաստանում է եղել նաև 2012 թվականին, Tbilisi Open Air փառատոնին: