Ռուս զինվորների կողմից Խարկովի վրա «Շահիդներով» հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ, վնասվել են բնակելի շենքեր և բժշկական հաստատություն

10:26, 11.07.2025

Ռուս զինվորականները առավոտյան հարձակվել են Խարկովի վրա։ Ինչպես գրում է ուկրաինական մեդիան, հարձակման ժամանակ ռուսական կողմը օգտագործել է «Շահեդներ», որի հետևանքով վնասվածքներ են ստացել ինը մարդ։

Վնասվածները տեղափոխվել են տեղական հիվանդանոց։

Բացի այդ, վնասվել են բնակելի շենքեր և բժշկական հաստատություն։ Խարկովի քաղաքապետի տեղեկություններով՝ վնասվել է ծննդատուն, որտեղ կանայք եղել են նորածինների հետ։

Հարձակման հետևանքով առաջացած հրդեհը տարածվել է 20 քառակուսի մետր մակերեսով։

Հարվածների թիրախ է դարձել նաև Դնեպրոպետրովսկի մարզը։ Վնասվել է վարչական շինություն և էլեկտրահաղորդման գիծ։

Նմանատիպ