Ռուս զինվորականների կողմից Ուկրաինայի Օրեխով քաղաքում մարդասիրական օգնության վայրի ռմբակոծության հետեւանքով չորս մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել
Ռուս զինվորականների կողմից Ուկրաինայի Օրեխով քաղաքում մարդասիրական օգնության վայրի ռմբակոծության հետեւանքով չորս մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուս զինվորականները ռմբակոծել են Օրեխով բնակելի թաղամասում գտնվող մարդասիրական օգնության բաշխման վայրը կառավարվող ռումբով։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 11 մարդ։

Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի տվյալներով՝ ռուսական բանակը 36 թիրախային հարված է հասցրել Զապորոժիեի շրջանի 10 բնակավայրերին։ Ոչնչացվել է տասը քաղաքացիական օբյեկտ։

Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ի առավոտից փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։