Ռուս զինվորականները ռմբակոծել են Խարկովի մարզում գտնվող ֆերմայի տարածքը, ինչի հետևանքով յոթ մարդ զոհվել է, իսկ 12-ը՝ վիրավորվել
Ուկրաինական մեդիայի փոխանցմամբ՝ առավոտյան ռուս զինվորները ռմբակոծել են Խարկովի մարզի Չուգուևի շրջանի Ստարայա Գնիլիցա գյուղում գտնվող ֆերման:
Ռմբակոծության հետևանքով յոթ մարդ զոհվել է, իսկ 12-ը՝ վիրավորվել: Ինչպես գրում է մեդիան, բոլոր վիրավորներին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Հարձակման վայրում աշխատում են մասնագետները:
Ուկրաինական մեդիայի տվյալներով՝ սեպտեմբերի 24-ի գիշերը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել կամ վնասազերծել են 227 օդային թիրախ, այդ թվում՝ «Ցիրկոն» տեսակի չորս հականավային հրթիռ և «Իսկանդեր-M/S-400/KN-23» տեսակի երեք բալիստիկ հրթիռ: Հարձակումների հիմնական ուղղությունները եղել են Օդեսայի և Կիևի մարզերը: