Ռուս զինվորականները գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով. զոհվել է երկու և վիրավորվել՝ ութ մարդ
Գիշերը ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով։ Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ ութը՝ վիրավորվել։
«Մայրաքաղաքում երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Բոլոր վիրավորներին բուժանձնակազմը տեղափոխել է հիվանդանոց», — հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հարձակման նախնական հետևանքների մասին։
Նրա խոսքով՝ Կիևի Դնեպրովսկի շրջանում մասնակիորեն ավերվել է մասնավոր տուն, և փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Պոդոլսկի շրջանում բեկորներն ընկել են ծննդատան մոտ գտնվող ավտոկայանատեղիի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենաներ են հրդեհվել։ Նախնական տեղեկություններով՝ ծննդատանը տուժածներ չկան, սակայն վնասվել են շենքի պատուհանները և ճակատային մասի մի հատվածը։