Ռուս զինվորականները բռնազավթված գոտու մոտ ձերբակալել են Ճվրինիսի գյուղի բնակչի
Բռնազավթված գոտու մոտ ռուս զինվորականները ձերբակալել են Ճվրինիսի գյուղի բնակիչ Գիորգի Խարազիշվիլուն:
Նշված տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են Պետական անվտանգության ծառայությունում: Ինչպես հայտարարում են ՊԱԾ-ում, նշված անձը ձերբակալվել է «սահմանը» անօրեն հատելու մեղադրանքով: Տեղի ունեցածի առնչությամբ տեղեկացված է Եվրամիության դիտորդական առաքելությունը և գործարկվել է թեժ գիծ:
Դրա հետ մեկտեղ, ինչպես Առաջին ալիքին հայտնել է գյուղի գամգեբելի Մարիամ Գուլիսաշվիլին, ձերբակալվածը 62 տարեկան է: