Ռուս սահմանապահները Սոչիի մոտակայքում ձերբակալել են մի տղամարդու, ում որպես ստրուկ էին պահում Աբխազիայի տարածաշրջանում
Ռուս սահմանապահները Սոչիի մոտակայքում ձերբակալել են մի տղամարդու, ում որպես ստրուկ էին պահում Աբխազիայի տարածաշրջանում,- այս լրատվությունը ռուսական զանգվածային լրատվամիջոցները տարածել են հենվելով Ռուսաստանի պետական անվտանգության մամլո ծառայությանը:
Կոնկրետ, տարածված լրատվությամբ սահմանապահները տղամարդուն ձերբակալել են Նիժնայա Շիլովկա գյուղի տարածքում, որտեղ նա հասել էր Աբխազիայից Փսոու գետը հատելով:
Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում նա որպես ստրուկ աշխատում էր բռնազավթված տարածաշրջանում, այդ իսկ պատճառով փորձել է փախչել այդ տեղից: Նրա խոսքերով նրանից խլել են անձնագիրը և ստիպել աշխատել շինարարության վրա: Տղամարդը նշել է նաև, որ փախուստի դիմելու մեջ նրան օգնել են տեղացիները:
Հեղինակ -
Edgar Barsegyan