Ռուս բռնազավթիչները Խուրչա գյուղի մոտ տեղադրված փշալարերը ետ են քաշել 200 մետրով
Ռուս բռնազավթիչները հանել են Զուգդիդիի մունիցիպալիտետի Խուրչա գյուղում տեղադրված փշալարերը: Ինչպես հայտնի է դարձել առաջին ալիքին, բռնազավթիչները փշալարերի ապամոնտաժման գործընթացը սկսել էին դեռևս դեկտեմբերի վերջին:
Տարածված լրատվությամբ այսպես կոչված սահմանը ետ է քաշվել 200 մետրով:
Հիշեցնենք, ռուս բռնազավթիչները Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում փշալարեր էին տեղադրել անցած տարվա ապրիլ ամսին: Անօրեն, այսպես կոչված «Բորդերիզացիայի» հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է Գալիի և այլ միջազգային հանդիպումների ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan