Ռուս բռնազավթիչները Գորիի շրջանի Քերե գյուղում ձերբակալել են 65 ամյա տղամարդու
Գորիի մունիցիպալիտետի, Քերե գյուղի մոտակայքում ռուս զինվորականները ձերբակալել են 65 ամյա տղամարդու:
Ինչպես տեղից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, բռնազավթիչների կողմից առևանգված Ակակի Միսիրելիին տեղափոխել են բռնազավթված Ցխինվալիի ժամանակավոր ձերբակալության մեկուսարան:
Ձերբակալվածի համագյուղացիների խոսքերով, Ակակի Միսիրելին ձերբակալության ժամանակ գտնվում էր իր սեփական այգում, սակայն ականատեսներ չկան:
Պատահարի մասին արդեն տեղեկացված է Եվրամիության դիտորդական առաքելությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan