«Ռումս» հյուրանոցում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դրվում է իշխանությունների վրա
Ընդիմադիր պատգամավոր, Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությամբ, «Ռումս» հյուրանոցում ընթացող կոնֆերանսին տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը դրվում է «Հայրենասերների դաշինքի» և «Վրացական երազանքի» վրա:
Սալոմե Սամադաշվիլին զուգահեռներ է անցկացնում այսօրվա միջադեպի և սեպտեմբերի 8-ին, պատգամավոր Էմզար Կվիցիանիի և ցուցարարների միջև դիմակայության միջև:
«Այն բանի վրա, ինչ տեղի է ունեցել «Ռումս» հյուրանոցում պատասխանատվությունը դրվում է իշխանության վրա: երկու օր առաջ, Էմզար Կվիցիանին հարձակվել էր խաղաղ ցուցարարների և ոստիկանների վրա: Նա ոմանց հարվածել է և գցել գետնին, իսկ նրա նկատմամբ ոչ մի միջոցառում չի իրականացվել: Սա ուղիղ ազդանշան էր, որ հայրենասերների դաշինքի նման պահվածքը ընդունելի է իշխանությունների համար»,- հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին:
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային կոնֆերանսին, որն անց է կացվում «Ռումս» հյուրանոցում, աղմուկ էր: Միջոցառմանը «Օբեկտիվ» հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ միասին այցելել էր «հայրենասերների դաշինքի» լիդեր, Իրմա Ինաշվիլին, ում թույլ չեն տվել ելույթ ունենալ: Միևնույն ժամանակ, «Օբեկտիվի»-ի լրագրողը բողոքել է, որ իրենց թույլ չեն տվել հարցեր տալ խորհրդաժողովի մասնակիցներին: Քիչ անց «հայրենասերների դաշինքի» առաջնորդին մոտեցավ, Ֆլորիդայի միջազգային համալսարանի հետազոտող, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Դևիդ Կրամերը, ով լրագրողներին և Ինաշվիլիին հորդորեց հեռանալ շենքից, որից հետո Կրամերի և Ինաշվիլիի միջև ծագեց վեճ: