Ռումինիայում Սահարա անապատի փոշու պատճառով ցեխոտ անձրև է տեղացել
Ռումինիայում Սահարա անապատի փոշու պատճառով ցեխոտ անձրև է տեղացել

Ռումինիայում Սահարա անապատի փոշու պատճառով ցեխոտ անձրև է տեղացել: Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Սոցցանցերում շրջանառում մեքենաների, ծառերի, պատուհանների ու փողոցների ախտոտվածությունը ցույց տվող լուսանկարներ ու տեսանյութեր։

Իշխանությունները կոչ են արել շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին առնվազն 24 ժամ խուսափել տներից դուրս գալուց։

Ազգային օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ Սահարայի փոշու հետ կապված օդային զանգվածները Ռումինիայի վրա կպահպանվեն մինչև չորեքշաբթի, այնուհետև կտեղափոխվեն հյուսիս-արևելք։

Ինչպես հայտնի է, Սահարայի փոշու պատճառով ցեխոտ անձրեւ է դիտվել նաև Ուկրաինայի հարավային շրջաններում։

Սահարա անապատի փոշու նարնջագույն մշուշն այսօր պատել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքը։