Ռումինիայում նախագահական ընտրություններ են անցկացվում

11:32, 04.05.2025

Ռումինիայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 07:00-ին և կփակվեն ժամը 21:00-ին։ Ընտրություններին մասնակցում է ընդհանուր առմամբ 11 թեկնածու։

Հանրային կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ ընտրություններում առաջատարը ծայրահեղ աջակողմյան ընդդիմադիր «Ռումինացիների միասնության համար դաշինք» (AUR) կուսակցության առաջնորդ Գեորգե Սիմիոնին է։

Հիշեցնում ենք, որ Ռումինիայում նախագահական ընտրությունները նույնպես անցկացվել են 2024 թվականի նոյեմբերին։ Ընտրություններում հաղթել է անկախ աջակողմյան թեկնածու Կալին Գեորգեսկուն, սակայն Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարել են, որ արդյունքները չեղյալ համարելու որոշումը հիմնված է հետախուզական փաստաթղթերի վրա, որոնք հաստատում են Ռուսաստանի ազդեցությունը ընտրությունների առաջին փուլի վրա։

Նմանատիպ