Ռումինիայի վարչապետն ասում է, որ պաշտպանում է իր երկրի և Մոլդովայի միավորման գաղափարը

18:50, 04.04.2024

Ռումինիայի վարչապետ Մարսել Չոլակուն հայտարարում է, որ պաշտպանում է իր երկրի և Մոլդովայի միավորման գաղափարը։ Մարսել Չոլակուն կարծում է, որ այդ միավորումը կարող է տեղի ունենալ Եվրամիության ներսում կամ այլ կերպ, սակայն դրա համար անհրաժեշտ է Մոլդովայի քաղաքացիների կամքը։

«Ես նույնպես կողմ եմ Ռումինիայի հետ Մոլդովայի Հանրապետության միավորմանը։ Ինձ ոչ ոք չի կարող արգելել, սա իմ իրավունքն է։ Ես հավատում եմ, որ այդ միավորումը տեղի կունենա Եվրամիության շրջանակներում, կամ մենք այլ ճանապարհ կգտնենք»,- ասել է Ռումինիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ Մոլդովան պահպանում է իր կայունությունը Ռումինիայի օգնությամբ։

«Պատմությունն անարդար է եղել: Ես չեմ կարող փոխել անցյալը, իսկ ներկան անցյալի արդյունք է։ Այն, ինչ ես կարող եմ անել, ապագան կառուցելն է»,- ասել է Չոլակուն։

Ըստ Մարսել Չոլակուի, Մոլդովան պետք է նախաձեռնող լինի երկու երկրների պոտենցիալ միավորման հարցում։

Անցյալ տարի անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ռումինիայի քաղաքացիների 54 տոկոսը կողմ է Մոլդովայի հետ միավորմանը։

Նմանատիպ