Ռումինիայի պաշտպանության նախարարություն. Ռումինիայում անօդաչու թռչող սարք է կործանվել Ուկրաինայի վրա ռուսական անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով
Ռումինիայի պաշտպանության նախարարություն. Ռումինիայում անօդաչու թռչող սարք է կործանվել Ուկրաինայի վրա ռուսական անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով

Նոյեմբերի 11-ի գիշերը Ռումինիայի Տուլչայի շրջանում ընկել է անօդաչու թռչող սարք՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված հարվածի հետևանքով։ Այս մասին տեղեկացրել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ տարածված տեղեկատվության՝ Տուլչայի հյուսիսային հատվածի բնակիչներին ուղարկվել է օդային հարձակման սպառնալիքի վերաբերյալ նախազգուշացում այն բանից հետո, երբ նախարարության ռադարները ֆիքսել են անօդաչու սարքերի խմբեր՝ երկրի օդային տարածքի մերձակայքում։

Գերատեսչության տվյալներով՝ տեղում հայտնաբերվել են հնարավոր անօդաչու սարքի բեկորներ։

Հայտնի է դարձել նաև, որ Դանուբի ուկրաինական ափին՝ Իզմայիլի նավահանգստի մերձակայքում, գրանցվել են հզոր պայթյուններ։

Հիշեցնենք, որ նույն գիշերը ռուսական բանակը մասշտաբային ավիահարված է հասցրել Օդեսայի մարզին՝ վնասելով էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մեկ քաղաքացի վիրավորվել է։