Ռումինիայի նախագահի հայտարարությամբ, նա սխալ է թույլ տվել՝ ասելով, որ Մոլդովան հուլիսի 4-ին կսկսի Եվրամիությանը անդամակցության բանակցությունները

20:01, 27.06.2025

Ռումինիայի նախագահ Նիկոս Դանը հայտարարել է, որ սխալ է թույլ տվել՝ ասելով, որ Մոլդովան հուլիսի 4-ին կսկսի Եվրամիությանը անդամակցության բանակցությունները,- այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Մոլդովայի ծառայությունը։

Ռումինիայի նախագահը երեկ Բրյուսելում՝ Եվրամիության գագաթնաժողովից առաջ, լրագրողներին ասել է, որ ԵՄ-Մոլդովա առաջին գագաթնաժողովը կկայանա հուլիսի 4-ին, և անդամակցության բանակցությունների առաջին գլուխը պաշտոնապես կբացվի։

«Դա սխալ էր», – ավելի ուշ ասել է Նիկոս Դանը, երբ լրագրողը խնդրել է նրան մանրամասնել այս հարցը։

Մոլդովա-ԵՄ գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 4-ին, որին կմասնակցեն Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Հանդիպման օրակարգը դեռևս հայտնի չէ։ ԵՄ գագաթնաժողովի հռչակագրում չի նշվում Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթվերը։

Տեղեկության համար՝ Հունգարիան դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանը։

Նմանատիպ