Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է իր հրաժարականի մասին
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը։
«Ռումինիային և Ռումինիայի քաղաքացիներին այս ճգնաժամից, անհարկի և բացասական զարգացումներից պաշտպանելու համար, ես հրաժարական եմ տալիս Ռումինիայի նախագահի պաշտոնից։ Սույն որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 12-ից։ «Աստված օրհնի Ռումինիային»,- ասել է Իոհանիսը։
Այս որոշումը Յոհանիսն ընդունել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները երրորդ անգամ պահանջել են նրան հեռացնել պաշտոնից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ռումինիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում բոլորի համար զարմանալիորեն հաղթել է աջակողմյան անկախ թեկնածու Կալին Գեորգեսկուն՝ հավաքելով ձայների 22%-ը։
Ռումինիայի դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների արդյունքները՝ Ռուսաստանի հնարավոր ազդեցության մտավախության պատճառով։ Կրկնական ընտրությունները նշանակված են մայիսի 4-ին։ Կլաուս Յոհանիսը պետք է մնար պետության ղեկավարի պաշտոնում մինչև նոր ընտրություններ։