Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը վարչապետի պաշտոնում նշանակել է Վիորիկա Դենչիլեին, որն երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետն է դարձել, հայտնում է Life ամսագիրը՝ վկայակոչելով AFP-ն: Յոհաննիսը նաև կոչ է արել ավարտել կառավարության ձեւավորման գործընթացը մինչեւ փետրվարի 1-ը:
Վիորիկա Դենչիլեն 54 տարեկան է, նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել վարչակազմում և Թելեորման շրջանի կուսակցական կազմակերպությունում, նաեւ Եվրախորհրդարանի պատգամավոր է եղել:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին վարչապետ Միհայ Թուդոսեն կուսակցության կողմից աջակցությունը կորցնելուց հետո հայտարարել էր իր հրաժարականի մասին: