Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները հունիսի 24-26-ը կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այդ մասին «Twitter» սոցիալական ցանցում գրել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:

«Եվրամիության աջակցությունը Արեւելյան գործընկերներին նշանակում է նաև Եվրամիության ավելի մեծ ներգրավվածություն, ներառյալ ձգձգված հակամարտությունների հարցին: Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի մանդատով, Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի և Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգի հետ միասին, հունիսի 24-26-ը մենք կայցելենք Հարավային Կովկաս՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան»,- այս մասին գրում է ռումինացի դիվանագետը: