Ռումինական բանակը Սև ծովում չեզոքացրել է ուկրաինական ռազմածովային անօդաչու թռչող սարք
Ռումինական բանակը Սև ծովում չեզոքացրել է ուկրաինական ռազմածովային անօդաչու թռչող սարք

Ռումինական զինվորականները չեզոքացրել են ուկրաինական ծովային դրոնը Սև ծովում։ Ինչպես հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը, խոսքը վերաբերում է Sea Baby տեսակի ծովային անօդաչու սարքին, որը սպառնալիք էր ներկայացնում նավագնացության համար Սև ծովում։

Դեպքը տեղի է ունեցել Կոնստանցա նավահանգստի մոտ։ Ծովափնյա անվտանգության ծառայությունը նկատել է ծովում անհայտ օբյեկտ, որը հետագայում նույնականացվել է որպես ծովային անօդաչու սարք։ Դրանից հետո Ռումինիայի ռազմածովային ուժերը թույլտվություն են ստացել դրոնը վնասազերծելու համար։ Հաղորդվում է, որ անօդաչու սարքը պայթեցվել է։

Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում Սև ծովում վնասազերծվել է մոտ 150 ծովային ական, որոնցից յոթը չեզոքացվել են հենց Ռումինիայի ռազմածովային ուժերի կողմից։