Ռումբի մասին հաղորդման պատճառով Կոսովոյի խորհրդարանից իրականացվել է պատգամավորների և աշխատակիցների տարհանում

16:59, 05.07.2025

Անվտանգության նկատառումներով Կոսովոյի խորհրդարանի շենքից տարհանվել են պատգամավորներն ու աշխատակիցները։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ոստիկանությունն ընդունել է տարհանման որոշումը այն բանից հետո, երբ անհայտ անձը հաղորդել է շենքում ռումբի առկայության մասին։

Այդ ժամանակ խորհրդարանում պետք է վերսկսվեր նիստը։

«Մեզ ասացին դուրս գալ, որովհետև կա հնարավոր վտանգ։ Մենք չգիտենք, ինչ է կատարվում», – հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչը։

Նշենք, որ Կոսովոյի խորհրդարանը արդեն ավելի քան 40 անգամ գումարվել է, սակայն մինչ այժմ պատգամավորները չեն կարողացել ընտրել խորհրդարանի նախագահին և նրա տեղակալներին։ Այդ պատճառով օրենսդիր մարմինը դեռևս չի կարող սկսել լիարժեք աշխատանքը։ Նախորդ շաբաթ երկրի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ պատգամավորներն ունեն 30 օր խորհրդարանը ձևավորելու համար։

Նմանատիպ