ՌԴ-ի երեք քաղաքում կվերսկսեն ԱՄՆ-ի ներգաղթային վիզաների տրամադրումը
Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսությունները դեկտեմբերի 11-ին կվերսկսեն ոչ ներգաղթային վիզաների տրամադրման համար հարցազրույցների անցկացումը: Այդ մասին հաղորդվում է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում:
«Դեկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսությունները կվերսկսեն սահմանափակ ծավալով ոչ ներգաղթային վիզաների հարցազրույցների անցկացումը»,- ասված է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում:
Նշվում է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կշարունակի սահմանափակ ծավալով հարցազրույցներ իրականացնել ներգաղթային, դիվերսիֆիկացված և ոչ ներգաղթային վիզաների տրամադրման համար:
Ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների կազմը կրճատելու Մոսկվայի պահանջից հետո Վաշինգտոնը որոշում է կայացրել դադարեցնել ռուսներին ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը մինչև սեպտեմբերի 1-ը: Այնուհետև այդ գործընթացը վերականգնվել է, բայց միայն Մոսկվայի դեսպանատանը: