Ռուսաստանի հետախուզության գնդապետ՝ այսպես է ներկայացրել Սաակաշվիլին Սանդրա Ռուլովսին ցուցարարների հետ հանդիպման ժամանակ
Ֆե Էս Բեի աշխատակից և Ռուսաստանի հետախուզական ծառայության գնդապետ,- այսպես է ներկայացրել Միխեիլ Սաակաշվիլին ՈՒկրաինայի ռադայի մոտ հավաքված մարդկանց Սանդրա Ռուլովսին:
Սանդրա Ռուլովսը խոսքով դիմել է հավաքվածներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Ցանկանում եմ իմ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել բոլորին, ով երեկ իմ ամուսնու ձերբակալության ժամանակ կանգնած էր մեր հետ: Երեկ ողջ վրաց ժողովուրդը խոսում էր այն մասին, թե ինչպես էինք դուք չնայած սառնամանիքին կանգնած փողոցում: Շնորհակալություն ձեզ և հուսով եմ այս պայքարը կավարտվի հաջողությամբ»,- ասել է Ռուլովսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan