«Ռոյթերզ»- Սիրիայում վերջին երկու օրերի ընթացքում Ասադամետ ուժերի և կառավարամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ
Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել Սիրիայում նոր կառավարության ուժերի և Ասադի ալավիական աղանդի մարտիկների միջև շարունակվող զինված բախումների հետևանքով։ հայտնում է Ռոյթերզ-ը։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ սպանվել է առնվազն 745 խաղաղ բնակիչ, Սիրիայի կառավարական անվտանգության ուժերի 124 անդամ և Ասադին հավատարիմ 148 մարտիկ։ Սպանվածների թվում կան ալավի կանայք և երեխաներ։