«Ռոյթերս»․ Ուկրաինան շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի երկու գլխավոր սարքավորումները, գործարանը դադարեցրել է աշխատանքը առնվազն մի քանի օրով

21:17, 18.06.2026

Ուկրաինան շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի երկու գլխավոր կայանքները։ Գործարանը դադարեցրել է աշխատանքը առնվազն մի քանի օրով։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը։

Ինչպես գրում է «Ռոյթերսը», հունիսի 18-ին գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ վնասվել է նավթավերամշակման բլոկը։

Գործակալության տվյալներով՝ այս բլոկի մեջ է մտնում նավթի առաջնային թորման կայանքը, որի անվանական արտադրողականությունը օրական 140 հազար բարել է։ Այն ապահովում է գործարանի առաջնային վերամշակման հզորության 47%-ը։

Վնասվել են նաև օժանդակ սարքավորումները, նավթի և նավթամթերքի պահեստարանները, խողովակաշարերը և երկրորդային վերամշակման կայանքները։

Մոսկվայի նավթավերամշակման գործարանը վառելիք է մատակարարում Ռուսաստանի մայրաքաղաքին և տարածաշրջանի համար կրիտիկական կարևորության օբյեկտ է։ Երկու հարձակումների հետևանքով, ամենայն հավանականությամբ, գործարանը մի քանի օր չի կարողանա վերսկսել աշխատանքը։

Նմանատիպ