«Ռոյթերսի» տեղեկությամբ, Մինսկում ընթացող ցույցին իրավապահները ցուցարարների նկատմամբ կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ
Մինսկում ընթացող ցույցին իրավապահները ցուցարարների նկատմամբ կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Ռոյթերսը» վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ ոստիկանությունը ցուցարարներին սկսել է ցրել Պուշկինի մետրոկայանի մոտ: Բացի այդ, Մինսկում ամբողջ օրը ինտերնետի մատակարարումը սահմանափակ է և չեն աշխատում մի քանի մետրոկայաններ:
Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի մի քանի վայրերում: Ըստ հաղորդագրությունների, ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին:
Բելառուսում նախագահական ընտրություններն անց են կացվել օգոստոսի 9-ին: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունն ու նրա կողմնակիցները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: